Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության շրջանակում «Արագածը» ընդունեց «Մասիսին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով ՝ 1:0 հաշվով:
«Մասիսի» կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Իլյա Միխայլովը:
Այսպիսով, «Մասիսը» վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: «Արագածը» մնաց իր վաստակած 23 միավորով:
Խաղային օրվա մյուս հանդիպումներում «Արարատ-Արմենիա 2»-ը հաղթեց «Շիրակ 2-ին» (4-0), «Արարատ 2»-ն էլ հաղթեց «Ուրարտու 2»-ին (3-0):