Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:
Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։
Ֆուտբոլիստի ակումբային կարիերան
2013 – «Էսփայր» (Սենեգալ)
2014 – «Էյպեն», (Բելգիա)
2015 – «Արարատ» (Երևան)
2015-2016 – «Ուլիս» (Երևան)
2016-2018 – «Շիրակ» (Գյումրի)
2018-2019 – «Ուրարտու» (Երևան)
2019 – «Շիրակ» (Գյումրի)
Հիշեցնենք, որ Սոլոմոն Իմե Ուդոյի հետ օրերս ArmSport-ը զրուցել էր մի շարք թեմաների մասին։