«Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն ելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյոր» ակումբում, որը ներկայացնում է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ուդոն «Արարատ» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը երևանյան թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում։