Սոլոմոն Ուդոն «Արարատից» Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո հետևյալ գրառումն է կատարել թվիթերում.
«Կկարոտեմ բոլորին «Արարատում»: Այստեղ հիանալի ժամանակ անցկացրեցի, որի ընթացքում մենք պայքարեցինք և մրցաշրջանի կեսին հասանք առաջատար դիրքի: Հեռանալու որոշումը շատ դժվար տրվեց: Պանդեմիայի պատճառով երկրպագուներին հանդիպելու հնարավորություն չեղավ, բայց այստեղ ես միշտ զգացել եմ նրանց սերն ու աջակցությունը»:
Ուդոն «Արարատ» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեր թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում։