Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային ցանկում ավելացել է Աշրաֆ Հակիմիի անունը, որն այս պահին վարձակալական հիմուքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Այս մասին հայտնում է AS պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, Հակիմին մյունխենցիների տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է: Հաղորդվում է, որ 21-ամյա պաշտպանին «Բավարիան» պատրաստ է առաջարկել տարեկան 6-7 մլն եվրո աշխատավարձ: Չնայած նրան, որ մարոկկացի պաշտպանը մտնում է Զիդանի ծրագրերում, 60 մլն եվրոյի դիմաց «Ռեալը» բաց կթողնի խաղացողին:
Հակիմիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչը 2022 թ.: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հակիմին անցկացրած 32 խաղում դարձել է 5 գոլի ու 10 արդյունավետ փոխանցման հեղինակ: