Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը, չնայած կորոնավիրուսի պանդեմիային, այս տարի կկայանա։
Ռոլան Գարոսի ղեկավարությունը թենիսի միջազգային գերատեսչությունների և Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի հետ որոշում է կայացրել մրցաշարի անցկացման վերաբերյալ։
Ֆրանսիայի բաց առաջնությունը այս տարի տևելու է երեք շաբաթ՝ սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 11-ը։
Հիշեցնենք, որ Ռոլան Գարոսը նախատեսված էր անցկացնել մայիսի վերջին և հունիսի սկզբին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը տեղափոխվել էր աշուն։