Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ երրորդ հանրապետության անկախության 28-րդ տարեդարձն է։
Լոնդոնի «Արսենալը» ֆեյսբուքյան էջում Հենրիխ Մխիթարյանի ու Եռագույնի նկարով ևս շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»։