Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Բունդեսլիգայի 32-րդ տուրի «Վերդերի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Իհարկե, մենք ցանկանում ենք նվաճել չեմպիոնական տիտղոսը Բրեմենում:
Մտադիր ենք 3 միավոր վաստակել և բերկրանք պարգևել մեր երկրպագուներին:
Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Ֆլիկը:
Հիշեցնենք, որ «Վերդեր»-«Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին ՝ 22:30-ին: