Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունում է առաջնության առաջատար և գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
Տանտերերից 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Միխալ Կովալենկոն, իսկ հյուրերի կազմում 18-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Սերգեյ Վակուլենկոն: