Միացյալ Նահանգների բաց առաջնության անցկացման վերաբերյալ համապատասխան որոշումը կարող է կայացվել չորեքշաբթի, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղեկության մասին ATP-ի թոփ-100 խաղացողների WhatsApp-ի չատում գրել է Վաշեկ Պոսպիշիլը։
Ավելի վաղ Forbes-ը և ESPN-ը հայտնել էին, որ Միացյալ Նահանգների թենիսի միության ներկայացուցիչները նախատեսում են անցկացնել մրցաշարը նախանշված ժամկետում, ասել է թե օգոստոսի 31-ից։
Հիշեցնենք, որ խաղացողների մեծ մասը դեմ են առկա սահմանափակումներով նման մասշտաբի մրցաշարի անցկացմանը։