«Բոլոնյայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները հրաժարվել են մեկ ամսվա աշխատավարձերից։ Այս մասին հաղորդվում է իտալական ակումբի պաշտոնական կայքում։
Այդ կերպ խաղացողներն ու մարզիչները որոշել են աջակցել ակումբին, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի մեջ է գտնվում։ Ավելի վաղ աշխատավարձերից հրաժարվել էր նաև «Բոլոնյայի» ղեկավարությունը։
«Արտակարգ իրավիճակով պայմանավորված առաջնությունում տևական դադարի հետ կապված առաջին թիմի խաղացողներն ու մարզչական շտաբը, ինչպես նաև ղեկավարությունը ցանկություն են հայտնել հրաժարվելու մեկ ամսվա աշխատավարձերից։ Ակումբը գնահատում է այս դժվարին ժամանակներում ֆուտբոլիստների ու մարզիչների ցուցաբերած պատասխանատվության զգացումը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։