Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ինչպես նաև, երբեմնի աստղային խաղացողն իր առջև նոր նպատակ է սահմանել: Այդ մասին Էդգարը բարձրաձայնել է Ֆեյսբուքում.
«Որպես ֆուտբոլիստ ավարտելով իմ կարիերան հավաքականում, կա մի մեծ նպատակ՝ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. վստահ եմ որոշմանս հարցում»,-գրել է Մանուչարյանը: