Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում Վանաձորի «Լոռին» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» (0-2):
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Գուստավո Մարմենտինին իրացրեց 11 մետրանոցը և առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Տիագո Գալվաոն, ով առաջին խաղակեսում վաստակել էր 11 մետրանոցը, հեռահար հարվածով կրկնապատկեց հաշվի տարբերությունը:
Այսպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 34 միավոր և վերադարձավ երկրորդ հորիզոնական ՝ շրջանցելով «Լոռիին»: Վանաձորյան ակումբն իր ակտիվում ունի 32 միավոր: