Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի վարձակալությունը, հայտնում է Bild- ը:
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբը դեմ չէ այս տարբերակին: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահ չէ, որ 21-ամյա մարոկացին իր թիմում կանոնավոր խաղային պրակտիկա կստանա, ուստի պատրաստ է թույլ տալ խաղացողին ևս մեկ տարի մնալ գերմանական թիմում:
Հակիմին արդեն երկու տարի է, ինչ վարձակալությամբ խաղում է «Բորուսիայում»։