Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլո Ձանիոլոն դիմել է բժիշկների օգնությանը: Ֆուտբոլիստը շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել և ենթարկվել է քթի վիրահատության:
20-ամյա իտալացին 2-ից 3 օր կմնա հիվանդանոցում, որից հետո կվերադառնա «Ռոմայի» մարզաբազա ու կգտնվի ակումբի բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
Իտալիայի դադարեցված առաջնությունում Ձանիոլոն անցկացրած 18 խաղում դարձել է 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: