Մյունխենի «Բավարիայի» դարպասպահ Մանուել Նոյերը խոսել է Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի ՝ «Այնտրախտի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Նրանք շատ որակյալ թիմ ունեն: Մենք պետք է զգույշ լինենք:
Երկու տարի առաջ ՝ Գավաթի եզրափակչում, մենք պարտվեցինք նրանց (3-1):
Իհարկե, ցանկանում ենք եզրափակիչ դուրս գալ և ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Նոյերը:
Հիշեցնենք ՝ երեկ «Բայերը» նվաճեց եզրափակչի առաջին ուղեգիրը: