Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Ուրարտուին» (1-2):
Առաջին խաղակեսի ընթացքում գոլերի ականատես չեղանք:
Երկրորդ խաղակեսի 63-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Էրիկ Պետրոսյանը, ով քիչ առաջ էր հայտնվել խաղադաշտում:
Հանդիպման 80-րդ րոպեին Արամ Պորտուգալյանը խփեց իր թիմի երկրորդ գնդակը ՝ դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ:
«Փյունիկը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց: Գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ազիզյանը: