«Հոֆենհայմը» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերի ակումբից հեռանալու մասին: Ակումբը և 47-ամյա մասնագետը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրեցին համագործակցությունը:
30 տուրից հետո «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը: Հունիսի 6-ին թիմը ոչ-ոքի խաղաց «Ֆորտունայի» հետ, իսկ մինչ այդ նրանք անընդմեջ տարել էին 2 հաղթանակ: