Ըստ Tuttosport-ի՝ «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն կարող են փոխանակվել խաղացողներով:
Աղբյուրը հայտնում է, որ փարիզյան ակումբի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է միանալ թուրինյան ակումբին: Իտալացի ֆուտբոլիստի դիմաց «Յուվենտուսը» պատրաստ է առաջարկել բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:
«Յուվենտուսը» երկար ժամանակ հետևում էր Վերատիին, նույնիսկ մինչ Մարկոն միացել էր ՊՍԺ-ին:
Ավելի վաղ Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլային գծով գլխավոր տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է, որ ակումբը բանակցում է «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ հավանական փոխանակման շուրջ։