Անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան մդադիր է լքել ԱՊԼ-ն և վերադառնալ Իտալիայի առաջնություն, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նա այդ որոշման մասին հայտնել է իր գործակալին, ով էլ սկսել է բանակցել իտալական մի շարք ակումբների հետ:
Հիշեցնենք, որ Տորեյրային իր կազմում է ցանկանում տեսնել «Միլանը»:
«Զինագործները» մտադիր են 40 միլիոն եվրո ստանալ 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից։