Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալն այսօր տոնում է ծննդյան 34 տարեդարձը:
Իր խելահեղ կարիերայի ընթացքում իսպանացին 19 անգամ հաղթել է Մեծ Սաղավարտերի մրցաշարերում: Աշխարհի երկրորդ ռակետը կրկնակի օլիմպիական չեմպիոն է: Ռաֆան հաղթել է 2008 թ-ի Պեկինի և 2016 թ-ի Ռիոյի Օխ-ում:
Կարիերայի ընթացքում Նադալը 88 տիտղոս է նվաճել:
Իսպանացու արտաբերած, մտածելու տեղիք տվող մտքերից՝
-Պարտությունը թշնամի չէ: Պարտությունից ունեցած վախը. ահա, թե որն է իմ գլխավոր թշնամին:
-Ես պարտվեցի, բայց դա ողբերգություն չէ, այլ ընդամենը թենիսի խաղ: Վերջ ի վերջո, թենիսից բացի կա այլ կյանք: Կան ավելի կարևոր արժեքներ:
-Միշտ անհրաժեշտ է հարգել հակառակորդին և դիտարկել նրա հաղթելու տարբերակը: Աշխարհի 500-րդ ռակետի դեմ պետք է խաղալ այնպես, ինչպես առաջինի: