Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դեմ չէ իր երեխաներին Ռաֆայել Նադալի թենիսի ակադեմիա ուղարկելուն:
«Իհարկե, ես նպատակներ ունեմ կյանքի այն ժամանակահատվածի համար, որը կհաջորդի կարիերաս ավարտելուց հետո։ Ուզում եմ սովորեցնել երեխաներիս, իսկ եթե նրանք մի օր ցանկանան զբաղվել թենիսով, ես անպայման նրանց կուղարկեմ Ռաֆայի ակադեմիա։ Այն, ինչ նա անում է, յուրահատուկ է և կարևոր», – 38-ամյա Ֆեդերերի խոսքը մեջբերում է Daily Express-ը ։