Իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Դանիելե Բազելին ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզման ընթացքում ստացած այս լուրջ վնասվածքն առնվազն 6 ամսով շարքից դուրս կթողնի Բազելիին:
Իտալացի կիսապաշտպանը այս հինգշաբթի վիրահատության կենթարկվի:
Հավելենք, որ Բազելին Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում: