Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել Գարեթ Բեյլին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
«Արքայական» ակումբում դժգոհ են ուելսցու ցուցադրած խաղից և կարգապահությունից։ Ներկա պահին Բեյլը վնասվածք ունի, սակայն խնդրել է ակումբին, որ չհանրայնացնի այդ փաստը։
Բեյլը անհայտ պատճառներով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բրյուգեի» դեմ հանդիպումը։