«Միլանի» կիսապաշտպան Լուկաս Բիլյան հայտարարել է, որ մտադիր է լքել իտալական ակումբը, տեղեկացնում է Tanto por Decidir-ը:
«Ես մտածում եմ իմ ապագայի մասին: Այն տարիքում եմ գտնվում, որ պետք է գնահատեմ յուրաքանչյուր վայրկյանը:
Մի օր «Միլանը» կվերգտնի իր խաղը և նորից կսկսի տիտղոսներ նվաճել, բայց ՝ առանց ինձ»,- ասել է Բիլյան:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Արգենտինա: