Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Բիլյան կարիերան կարող է շարունակել Արգենտինայում, տեղեկացնում է El Mundo-ն:
34-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Ինտեպենդիենտեյի» ուշադրությունը: Արգենտինական ակումբը 12 միլիոն եվրո է նախատեսել այդ տրանսֆերի համար:
Հիշեցնենք, որ «Միլանի» հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է այս ամռանը և իտալական ակումբը պատրաստվում է 1 տարով երկարաձգել այն:
Ա Սերիայի այս մրցաշրջանում Բիլյան անցկացրել է 7 հանդիպում ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: