«Ուրալի» կիսապաշտպան Նիկոլայ Դիմիտրովը որոշում է կայացրել կարիերան ավարտելու վերաբերյալ։
Այս մասին հաղորդել է Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը․
«Մենք, ամենայն հավանականությամբ, կբաժանվենք Կոլյայից։ Մենք խոսել ենք այդ մասին երեկ։ Նա ինձ ասաց․ «ես ուզում եմ ավարտել կարիերաս։ Այստեղ (Բուլղարիայում) ես բիզնես ունեմ, որը պահանջում է, որ ես լինեմ այստեղ»»,-ակումբի նախագահի խոսքն է մեջբերում e1.ru-ն։
Իվանովի խոսքով՝ 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվելու է։ Նիկոլայ Դիմիտրովը հանդես է գալիս «Ուրալում» 2017 թվականից ու ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 80 հանդիպում։