Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչն է համարում կարիերայի գլխավոր ձեռքբերումը։
«Ես շատ հատուկ նվաճումներ եմ ունեցել իմ կյանքում, բայց գլխավորը ինձ համար մարդկային հարաբերություններն են մարզական ցանկացած հիշողությունից այն կողմ։
Սպորտային կարիերան մի օր ավարտվելու է։ Բայց անձնական հարաբերությունները շարունակվում են ու օգնում են քեզ ուրախ լինել։ Եթե դու հաղթել ես Մեծ սաղավարտի 30 մրցաշար, բայց ընկերներ չունես, դու երջանիկ չես լինելու»,-Նադալի խոսքն է մեջբերում Us Open-ի Instagram-յան էջը։
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշրջանը դադարեցված է մինչև հուլիսի 31-ը։