«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը կիսվել է իր նախկին թիմակիցի՝ Ռոնալդոյի վերաբերյալ իր կարծիքը.
«Ռոնալդոն լավագույնն էր մարզումների ժամանակ: Երբեք չի լինի մեկ այլ նրա նման երևույթ: Նա եզակի է: Նույնիսկ Նեյմարը, Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն չեն հավասարվի Ռոնալդոյին:
Մեր ժամանկ ավելի դժվար էր գոլ խփել: Ֆուտբոլում ավելի շատ ֆիզիկական պայքար էր ընթանում, և հարձակվողների դեմ լավ պաշտպանվում էին: Սակայն Ռոնալդոն կարող էր ամեն ինչ անել դաշտում: «Ռեալում» շատերը չէին հասկանում, թե ինչ զարմանալի ֆուտբոլիստ է եկել մեզ մոտ: Ռոնալդոն շատերին զարմացրեց»,- մեձբերում է Կառլոսին Goal-ը: