Ռուսական «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է իր ապագա ծրագրերի մասին, տեղեկացնում է ТАСС-ը:
«Իհարկե, թոշակի չեմ գնա: Ես բավական էներգիա և առողջություն ունեմ ՝ մարզչական կարիերան շարունակելու համար:
Հստակ պլաններ դեռ չկան, բայց կարող եմ ասել ՝ ամեն ինչ առջևում է», ասել է Սյոմինը:
Հիշեցնենք ՝ փորձառու մասնագետի գլխավորությամբ, «Լոկոմոտիվը» 2018-ին հռչակվեց ՌՊԼ-ի չեմպիոն: Հաջորդ տարի, մոսկովյան ակումբը նվաճեց Ռուսաստանի գավաթը:
Հավելենք ՝ Սյոմինը հերքել է այն լուրերը, որ կարող է պաշտոն ստանալ «Լոկոմոտիվում»: Թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը, ով իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ին: