«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն այլևս «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում չէ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ուելսցու՝ վնասվածք ունենալու հաճախականությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ձմռանը մտադիր է բաց թողնել Բեյլին՝ գործարքում ներառելով Պոլ Պոգբային, ում ծառայություններով հետաքրքրված է Զիդանը:
Իսպանական Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Բեյլը 6 հանդիպման է մասնակցել՝ խփելով 2 գոլ: