«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը պատմել է, թե ներկայիս աջ պաշտպաններից ում խաղն է ամենից շատ տպավորում։
Անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ նա տպավորված է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդով։
«Տրենդը առաջ է գնում։ Ես այդպիսի աջ պաշտպան չէի տեսել Կաֆուից հետո»,-ասել է Գարի Նևիլը, ում խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուրգեն Կլոպը Տրենտին ընտրել էր, որպես թիմի ամենաարդյունավետ տրանսֆեր վերջին տարիների ընթացքում։