Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Պարմային». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Խաղի 23-րդ րոպեին Կանդրևան բացել է հաշիվը: 3 րոպե անց Կարամոն հավասարեցրել է հաշիվը, իսկ ևս 4 րոպե անց Ժերվինյոն առաջ է մղել հյուրերին: 51-րդ րոպեին Լուկակուն հավասարեցրել է հաշիվը:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» 22 միավորով մոտենում է առաջատար «Յուվենտուսին», որն ունի 23 միավոր, իսկ «Պարման» 13 միավորով 7-րդ հորիզոնականում է: