Միլանի նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ձամպաոլոն կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Տորինոն»: Նա ֆավորիտ է համարվում թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար, հայտնում է աղբյուրը՝ Tuttosport-ին հղումով: Նշվում է, որ Ձամպաոլոն արդեն համաձայնել է աշխատել «Տորինոյում»:
Հիշեցնենք, որ Ձամպաոլոն այս մրցաշրջանը սկսեց որպես «Միլանի» գլխավոր մարզիչ, բայց ազատվել էր այս պաշտոնից արդեն հոկտեմբերին:
«Տորինոն» մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը՝ միանգամից երկու բարձրակարգ ձեռքբերումներ կատարելով: Խոսքը գնում է «Միլանից» Ջիակոմո Բոնավենտուրայի և «Ինտերից» Ռոբերտո Գալիարդինիի մասին: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը։