«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է ֆուտբոլային իր փիլիսոփայության մասին: Ըստ հարձակվողի, իր տաղանդը նրան իրավունք է տալիս իրեն հանճար անվանել:
«Ես տարբերվում եմ: Եթե իմ նման մեկ այլ տղա գտնեք, ապա ես կվճարեմ ձեր ընթրիքը: Ես նախընտրում եմ հաղթել և սովորական գոլեր խփել, քան լավ խաղալ, պարտվել և գոլ չխփել: Կարևորը հաղթանակն է:
Ես ծանր կյանք եմ ունեցել: Բոլորն ասում են, որ ես մուգ մաշկ ունեցող տղա եմ, ով զվարճանում է, փող է վաստակում և աղջիկներին է փոխում: Դա այդպես չէ: Արտաքինից հեշտ է մարդկանց դատել:
Կարո՞ղ եմ ինձ անվանել ըմբոստ հանճար: Կարծում եմ՝ հանճար եմ, բայց ըմբոստ չեմ: Սա իմ կյանքն է, ես պահում եմ ինձ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում, առանց որևէ մեկի ոտքերը կոտրելու: Երբ ինչ-որ մեկը ինձ անվանում է հիմար, ես ծիծաղում եմ նման մարդկանց վրա: Կարծում եմ՝ ես ավելի խելացի եմ, քան միջին վիճակագրական մարդը», – Բալոտելիի խոսքերն է մեջբերում France Football-ը:
Այս մրցաշրջանում Ա Սերիայում Բալոտելին «Բրեշիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում և խփել 5 գոլ:
Ավելի վաղ Բալոտելիի հացեին բավականին կոշտ է արտահյտվել Իտալիայի հավաքականի իր խաղընկեր Ջորջիո Կյելինին։