«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին բացասական է արտահայտվել հարձակվող Մարիո Բալոտելիի, ում հետ խաղում էր Իտալիայի հավաքականի կազմում, ինճպես նաև «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոյի հասցեին:
«Ես հաստատում եմ այն ամենը, ինչ գրել եմ իմ ինքնակենսագրական գրքում: Բալոտելին վատ անձ է, ով չի հարգում իր թիմակիցներին: 2013-ին Բրազիլիայի դեմ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ընթացքում նա հրաժարվեց օգնել թիմին և արժանի էր հարվածի:
Ոմանք կարծում էին, որ նա աշխարհի հինգ լավագույն հարձակվողների շարքում էր, բայց ես նրան երբեք չեմ ընդգրկել նույնիսկ լավագույն տասնյակում կամ լավագույն 20-ում:
Այնուամենայնիվ, ավելի վատ մարդ կար: Դա Ֆելիպե Մելոն էր, իսկապես ամենավատտ ամենավատերից: Ես չեմ կարող կանգնել այն մարդկանց հետ, ովքեր չեն հարգում մյուսներին և ցանկանում են բոլորի դեմ լինել: Երբ նա իմ կողքին էր, ես զգում էի, որ կռիվ կարող է սկսվել:
Եթե ես պետք է նրանց հետ ինչ-որ բան քննարկեմ, ապա խնդիր չկա: Ես չեմ կարող բոլորի հետ ընկերական լինել, բայց իմ հիշողության մեջ միայն այս երկուսն են հատել բոլոր թույլատրելի սահմանները»,- մեջբերում է Կյելինիին La Repubblica-ն։