Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջեորջիո Կյելինին մեկնաբանել է «Ինտերի» նկատմամբ 3-2 հաշվով տարած հաղթանակը.
«Մենք հաղթանակի հասանք Ա Սերիայի լավագույն թիմի նկատմամբ: Խաղացինք թիմային ֆուտբոլ, ինչն այս մրցաշրջանում շատ անգամներ չի հերիքել: Մրցակցին, չեմպիոնության կապակցությամբ, շնորհավորել ենք:
Մրցավարության մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ յուրաքանչյուրը յուրահատուկ մոտեցում ունի, սակայն ցանկանում ենք ասել, որ մենք ոչինչ չենք «գողացել»:
Չորեքշաբթի օրը խաղալու ենք գավաթի եզրափակչում: Ի տարբերություն «Ատալանտայի», մենք դեռ չենք նվաճել ՉԼ-ի ուղեգիր:
Այս մրցաշրջանը պետք չէ անվանել աղետային, բայց մեզ ստաբիլությունը չբավականացրեց: Այս մրցաշրջանում մենք 3 խաղից ավել հաղթական շարք չենք ունեցել»,-ասել է Կյելինին: