«Յուվենտուսի» պաշտպան Ջեորջիո Կյելինին պատմել է 2017 թվականին Չեմպիոնների լիգայի եզարփակչում «Ռեալից» կրած 1-4 հաշվով պարտության մասին։
«Քարդիֆում կայացած հայտնի եզրափակչի ու «Ռեալից» կրած մեր պարտության մասին շատ էին խոսում։ Բայց արտասովոր ոչինչ տեղի չէր ունեցել։ Մենք ուղղակի հոգնած էինք։ Ինչո՞ւ դադարեցինք պայքարել հաշիվը հավասարեցնելուց հետո։ Ինչի՞ համար։ Մենք չէինք պարտվում 0-3 հաշվով, բայց նույնիսկ այդ պարագայում իմաստ չկար։
Առաջին կեսից հետո սպառված էինք։ Մանջուկիչն ընկավ գետնին, Պյանիչն ընդհանրապես հազիվ էր գոյատևում։ Շնչահեղձ էինք լինում։ Ինքներս մեզ ասացինք, որ կվերադառնանք խաղին, հաշիվը 1-1 էր, բայց ամեն ինչ դրամատիկ ավարտ ունեցավ։ Ընդմիջմանը սենսացիոն ոչինչ չեղավ։ Ոչ ոք չկռվեց։ Պարտվեցինք, որովհետև սպառված էինք։ Եզրափակիչները միշտ չափազանց ուշ են անցնում մեզ համար»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում El Espanol-ը։