Իտալիայի Ա Սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» 0-1 հաշվով պարտվեց «Էմփոլիին»:
Խաղի ընթացքում Մասիմիլիանո Ալեգրիի ու Ջեորջիո Կյելինիի միջև խոսակցություն է եղել: Ալեգրին, ձեռքերով փակելով բերանը, ինչ-որ բան է ասել Կյելինիին: Վերջինս էլ պատասխանելով մարզչին, հիասթափված ասել է.
«Սա թիմ չէ»:
Առաջին 2 տուրից հետո «Յուվեն» 1 միավոր ունի: 3–րդ տուրում թուրինյան ակումբը կմրցի «Նապոլիի» հետ: