Աշխարհի 11-րդ ռակետ Ֆաբիո Ֆոնինին երկամսյա դադարից հետո կորտ է վերադարձել և այդ մասին գրառում կատարել Instagram-ում։
«Նման անհանգստացնող պահերին ես հասկանում, թե ինչքան կարևոր է ինչ-որ բանը քեզ համար, երբ այն ասես խլել են քեզնից։ Ինձ մոտ դա թենիսն է։
Այսօր հատուկ օր է ինձ համար։ Երկու ամսվա դադարից հետո կորտ վերադառնալը ուղղակի հրաշալի էր։ Եվ ես ուրախ եմ կիսել այս պահը իմ սիրելիի հետ։ Սա իմ երկիրն է, իմ քաղաքն է, իմ կորտն է ու իմ ծովն է։ Ասես շատ հասարակ, բայց միևնույն ժամանակ շատ հատուկ մի բան։
Դեպի բնականոն կյանք ճանապարհը դեռ շատ երկար է, բայց ես միշտ հիշելու եմ այսօրվա ապրումներս։ Ուղարկում եմ իմ էմոցիաներն ու սերը բոլորիդ։ Շարունակենք պայքարե՛լ միասին»,-գրել է իտալացի թենիսիստը լուսանկարի նկարագրության մեջ։