Իտալացի թենիսիստ Ֆաբիո Ֆոնինին խոստովանել է, որ վախենում է, որ իրեն թույլ չեն տա մուտք գործել ԱՄՆ։ Ֆոնինին անցած շաբաթվա ընթացքում Իտալիայում մասնակցել է Դևիսի գավաթին։
Իտալացի թենիսիստը վախենում է, որ նրան թույլ չեն տա մուտք գործել ԱՄՆ ու մասնակցել Ինդիան Ուելսի ու Մայամիի մրցաշարերին, քանի որ Իտալիան կորոնավիրուսիծ ամենաշատը տուժած երկրների թվում է։
«Սա շատ տհաճ իրավիճակ է։ Ես քննարկել եմ այն ATP-ի նախագահի և մրցաշարի տնօրենի հետ։ Ես չեմ ուզում զուր մեկ ամիս կորցնել, քանի որ Ամերիկայից հետո ես պետք է գրունտի մրցաշարերի մասնակցեմ Եվրոպայում։
Ես հույս ունեմ, որ մրցաշարերը չեն չեղարկվի, և ես կկարողանամ մասնակցել Ինդիան Ուելսին և Մայամիին»,-Ֆոնինիի խոսքերն է մեջբերում sport.sky.it-ը։