Աշխարհի 11-րդ ռակետ, իտալացի Ֆաբիո Ֆոնինին պատմել է, որ կոճի վիրահատության է ենթարկվել։
«Ողջու՜յն բոլորին։ Արդեն երեք տարի է, ինչ ես ձախ կոճի հետ կապված խնդիրներ ունեի, բայց ես սովորել էի ապրել նրանց հետ։ Վերջին երկու տարիներին սկսեց անհանգստացնել ինձ նաև աջ կոճս։ Ես հույս ունեի, որ խնդիրները կանցնեն կարանտինի երկու ամիսների ընթացքում, բայց երբ վերսկսեցի մարզումները, հասկացա, որ ոչինչ չի փոխվել։
Հետազոտությունից և թիմի հետ երկար քննարկումներից հետո ես որոշեցի երկու կոճերի արթրոսկոպիկ վիրահատության ենթարկվել։ Ես կարծում եմ՝ ճիշտ էր սա անելը այն ժամանակ, երբ տուրում ժամանակավոր դադար է։ Այսօր ես վիրահատվել եմ Իտալիայում։ Սպասում եմ անհամբերությամբ, թե երբ եմ նորից վերադառնալու խաղալու։ Ես գիտեմ, որ դուք ինձ աջակցելու եք։ Բոլորիդ ամուր գրկում եմ, Ֆաբիո», – գրել է իտալացի թենիսիստը Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև հուլիսի 31-ը։