Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է մարզումների վերսկսելուն և անձնակազմի COVID-19-ի թեստեր հանձնելուն։
Արանչա Ռոդրիգեսի փոխանցմամբ՝ Իսպանիա է վերադարձել «արքայական» ակումբի այն միակ ֆուտբոլիստը, ով ինքնամեկուսացումը անցկացնում էր Իսպանիայի սահմաններից դուրս։ Խոսքը Լուկա Յովիչի մասին է։
«Բլանկոսների» բասկետբոլի թիմի խաղացողի՝ կորոնավիրուսի դրական թեստից հետո ամեն օր Վալդեբեբասում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։
Ամեն ինչ պատրաստ է անձնակազմի և ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի հանձման համար։




























































