«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները խոսել է մրցաշրջանի վերսկսման մասին։
«Ֆուտբոլում լավագույն բանը լեփ-լեցուն տրիբունաների առկայությամբ խաղալն է։ Մոտ շրջանում դա չի լինելու, բայց հենց դա է յուրահատուկ դարձնում մրցաշրջանի վերսկսումը։
Դա գլխավոր առանձնահատկությունն է պրոֆեսիոնալ ֆուտբոլի սիրողական ֆուտբոլից, երբ դու խաղում ես 40-50 հազար երկրպագուների առջև»,-Վերների խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված են եվրոպական թոփ-5 առաջնությունները։