Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստանի հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է տպավորություններով․
«Մենք սիրում ենք մեր ֆուտբոլը։ Վաղը մենք պետք է ցույց տանք, որ բոլորս լավ ֆուտբոլիստներ ենք։ Եթե անենք դա, ապա Շտուտգարտի երկրպագուները ուրախ կգնան տուն»,- ասել է Վերները նախախաղային ասուլիսի ժամանակ։
Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի ժամը 22։45-ին։