Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները գոհ չէ ակումբում իր կարգավիճակում:
25-ամյա հարձակվողը ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում մնացել է պահեստայինների նստարանին: «Յուվեի» դեմ խաղում Տուխելն օգտագործել է 5 փոփոխություն կատարելու հնարավորությունը, սակայն Վերներին խաղադաշտ դուրս չի բերել:
Լուկակուի՝ «Չելսի» վերադարձից հետո Վերները 2 անգամ է դուրս եկել լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում:
The Telegraph-ի հաղորդմամբ, եթե մրցաշրջանի մեծ մասը Վերներն անցկացնի պահեստայինների նստարանին, կսկսի քննարկել ակումբից հեռանալու տարբերակը: