«Ալ-Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Ֆելիքսը մտադիր է մերժել «Ալ-Նասրի» հետ պայմանագրի երկարաձգումը՝ հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով «Բարսելոնային» միանալու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ֆուտբոլիստի գործակալն արդեն տեղեկացրել է կատալոնացիներին Ֆելիքսի ցանկության մասին։
Հարձակվողը նախկինում բացահայտորեն հայտարարել էր Եվրոպա վերադառնալու և Չեմպիոնների լիգայում հանդես գալու իր ցանկության մասին։ Սակայն Ֆելիքսի և «Բարսելոնայի» միջև բանակցություններ դեռևս չեն ընթանում։
Ըստ ինսայդների, Ֆելիքսի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ֆելիքսը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բարսելոնայում»։


























































