Հոկտեմբերի 1-ին կայացավ Ազգերի լիգայի մրցաշարի A լիգայի 4-րդ խմբի երրորդ տուրի Դանիա-Պորտուգալիա հանդիպումը։
Առաջին խաղակեսը գոլառատ ստացվեց։ Հանդիպման 13-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ Ժոաու Կանսելուի գոլի շնորհիվ, ում օգնեց աչքի ընկնել Ռամուշը։ 24-րդ րոպեին Միկել Դամսգորը գեղեցիկ գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը լուսատախտակին։ Սակայն քիչ անց Ռամուշը նորից առաջ մղեց հյուրերին․ Գոնսալուն երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից քիչ անց Ռասմուս Հոյլունդը վերականգնեց հավասարությունը՝ աչքի ընկնելով Դամսգորի հաշվենկատ փոխանցումից։ 67-րդ րոպեին գոլ հեղինակեց Վիտինյան՝ Ֆերնանդեշի փոխանցումից, որը երկրորդն էր այս խաղում։ 87-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Ժոաու Ֆելիքսը՝ երրորդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով գոլով։ 4-2, և պորտուգալացիները 100 տոկոսանոց արդյունքով մինաձնյա գլխավորում են աղյուսակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար կայացած Ուելս-Նորվեգիա հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։
Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո․
























































