Իսպանիայի կանանց Մ20 հավաքականը դարձավ Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Եզրափակիչում իսպանուհիները հաղթեցին Հս․Կորեայի հավաքականին։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի և հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ Իսպանիան ավելի դիպուկ էր՝ 4-3։
Նշենք նաև, որ Հս․Կորեայի հավաքականն ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի գոլ բաց չի թողել, սակայն նրանց չեմպիոն դառնալ չհաջողվեց։ Ավելացնենք, որ Հս․Կորեան աշխարհի գործող չեմպիոնն էր։
Մրցաշարը, որը թվով 12-րդն էր պատմության մեջ, անցկացվեց Լեհաստանում։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Կոլումբիան, որը ևս հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց Իտալիայից։
Մրցաշարը երեքական անգամ հաղթել են Հս․Կորեայի, Գերմանիայի և Կանադայի հավաքականները, Իսպանիան երկրորդ անգամ դարձավ չեմպիոն, ևս մեկ անգամ չեմպիոն է դարձել Ճապոնիան։



























































