ԿԺԴՀ-ն հաստատել է, որ ԱԱ-2022-ի նախընտրական փուլի Հս Կորեա- Հվ Կորեա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Փհենյանում:
Այս մասին հայտնում է Կորեական ֆուտբոլի ասսոցիացիայի քարտուղարը:
Նրա խոսքերով, ԿԺԴՀ-ն այս տեղեկատվությունը Հվ Կորեային է փոխանցել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի միջոցով, քանի որ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:
Հիշեցնենք, որ երկու հավաքականները ԱԱ-2022-ի նախընտրական փուլում ընդգրկված են միևնույն խմբում և ներկայացնում են ասիական գոտին: